…
7 Փետրվարի, 2008 00:00
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԳԳԾ ռազմական նպատակների իրականացման առաջընթացին վերաբերող խնդիրներ, կարծիքներ փոխանակվեցին պաշտպանական ռազմավարական վերանայման և պաշտպանական պլանավորման մեխանիզմների զարգացման ու կատարելագործման հարցերի շուրջ:
Կողմերը գոհունակություն հայտնեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) մինչ օրս իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Նույն օրը ՆԱՏՕ-ի գնահատման խումբն այցելեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայր և ծանոթացավ բրիգադի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին ու գործունեությանը: