Հարգանքի տուրք ՙՀաղթանակ՚ զբոսայգում
23 Փետրվարի, 2008 00:00Ս.թ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի, ինչպես նաև ՌԴ սահմանապահ զորքերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց ՙՀաղթանակ՚ զբոսայգի և ՌԴ ՙՀայրենիքի պաշտպանի՚ օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին:
Արարողությանը ներկա էին նաև մեծ Հայրենականի հայ և ռուս վետերաններ: Իր շնորհավորական խոսքում նախարարը շնորհավորեց բոլորին այդ Մեծ հաղթանակի առթիվ` կարևորելով վերջինիս դերը 20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհում ընթացող զարգացումներում: Նախարարը նշեց նաև, որ ներկայիս հայ սպաների մեծ մասը ծառայել են Խորհրդային բանակում` լավագույնս դրսևորելով իրենց ծառայության ընթացքում:
Արարողությունից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին: