ՀՀ ՊՆ ղեկավարության շնորհավորական ուղերձը
21 Փետրվարի, 2008 00:00Հարգելի պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ 2008թ. փետրվարի 19-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Համոզված ենք, որ Ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության առաջընթացի և միջազգային ներգրավվածության խորացման գրավականն է:
Ձեր կենսագրությունն ու մեծ ներդրումը բանակաշինության գործում վստահություն են ներշնչում, որ որպես Գերագույն գլխավոր հրամանատար Դուք կապահովեք Հայաստանի Զինված ուժերի հետագա հզորացումն, ինչը կլինի մեր Հայրենիքի անվտանգության լավագույն երաշխիքը:
Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, ուժ և եռանդ` Հայրենիքին և ժողովրդին ծառայելու պատվաբեր գործում:
ՀՀ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը` ՊՆ նախարար Միքայել Հարությունյանի գլխավորությամբ