…
28 Փետրվարի, 2008 00:00
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով պայմանագրաիրավական բազայի ստեղծման հրատապ անհրաժեշտությանը, պաշտպանական բարեփոխումների ոլորտում փորձի փոխանակման համագործակցությանն առնչվող հարցեր:
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բակրաձեի հետ հանդիպմանը կողմերը փաստեցին ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի ներքին կայունության անհրաժեշտությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում:
Պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը ծաղկեպսակ դրեց Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության և միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին: