Հաղորդագրություն մամուլի համար
5 Մարտի, 2008 00:00Մի շարք օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել հրապարակումներ, որտեղ հղում է արվել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, համաձայն որի ս.թ. մարտի 4-ին, ժամը 05:00-ի սահմաններում ԼՂՀ և ԱՀ շփման գծում, Մարտակերտից հյուսիս-արևելք, պայմանական հրադադարի խախտման հետևանքով ԼՂՀ զինված ուժերն իբր թե կրել են կորուստներ` մեկ տասնյակ զոհ և վիրավորներ:
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակն ունի միայն 2 վիրավոր, ընդ որում մեկը ծանր, որի կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում: