Հաղորդագրություն մամուլի համար
12 Մարտի, 2008 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 9-ին, ժամը 1900-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը:
Մուխթարովը ծնվել է 1988թ.-ի ապրիլի 29-ին, բնակության վայրը` ք. Շեքի, Խոյսկի փողոց, տուն 116, կրթությունը` միջնակարգ, թերի մասնագիտական (սովորել է ճանապարհա-տրանսպորտային տեխնիկումում):
Ըստ Մուխթարովի տված ցուցմունքի, ս.թ. մարտի 9-ին հերթական անգամ դիմել է իր դասակի հրամանատարին` հիվանդության պատճառով բուժկետ տեղափոխվելու խնդրանքով: Մերժում ստանալով փորձել է դիմել բրիգադի հրամանատարին, սակայն ենթակվել է դաժան ծեծի:
Մարտական հենակետում թողնելով զենքը` Մուխթարովը դիմել փախուստի` անցնելով հայ-ադրբեջանական սահմանը: Մուխթարովի մարմնի վրա նկատելի են դաժան ծեծի բազմաթիվ հետքեր եւ հին սպիներ, որոնք, ըստ Մուխթարովի, սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք են: