Նորանշանակ պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը ներկայացվեցին բանակի բարձրաստիճան սպայակազմին
15 Ապրիլի, 2008 00:00Ս.թ. ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Նախագահի` ս.թ. ապրիլի 14-ի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Սեյրան Օհանյանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի` ս.թ. ապրիլի 14-ի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակված, գեներալ-գնդապետ Յուրի Գրիգորիի Խաչատուրովին: