Հունգարիայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան

18 Ապրիլի, 2008 00:00
Ս.թ. ապրիլի 24-ին տարածաշրջանային եռօրյա այցով Երևան կժամանի Հունգարիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար, տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը:

Ս.թ. ապրիլի 25-ին պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գ.Ղարիբջանյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի հետ: Ժամը 9:10-ին պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գ.Ղարիբջանյանի հետ: Ժամը 10:20 -ին պատվիրակությունը կայցելի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` ծաղկեպսակ դնելու ի հիշատակ 1915թ. Եղեռնի զոհերի: Ժամը 14:00 -ին պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի հետ: Ժամը 15:30 -ին պատվիրակությունը կայցելի Մատենադարան, իսկ 16:50-ին` «Հաղթանակ» զբոսայգի` ծաղկեպսակ դնելու Անհայտ զինվորի գերեզմանին և «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: Ս.թ. ապրիլի 26-ին, ժամը 9:40-ին տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված Հունգարիայի զինվորների հուշարձանին: Ժամը 11:15 -ին պատվիրակությունը կայցելի ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ժամը 14:30 –ին` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ս.թ. ապրիլի 27-ին Հունգարիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար, տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հունգարիա:
  • Տարածել