Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների
30 Ապրիլի, 2008 00:00Ս.թ. մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայց կկատարի Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասեր և մարտական դիրքեր, մասնավորապես` ՀՀ Տավուշի մարզ (Նոյեմբերյան):
Նախարարը տեղում կծանոթանա մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայության հետ կապված խնդիրներին:
Այնուհետև Ս.Օհանյանը կհանդիպի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նախարարի այցը զորամասեր լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` զանգահարելով 091 42 67 18 և 091 40 42 33: Ցուցակագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ Տավուշի մարզ (Նոյեմբերյան) տեղափոխելու համար նախատեսված ավտոբուսը կմեկնի ս.թ. մայիսի 3-ին, ժամը 11:00` Ալ.Թամանյանի արձանի մոտից: