ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

15 Մայիսի, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 15-ին, ժամը 11:45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989թ., (2007թ.-ի 1-ին զորակոչ, Չարենցավանի ԶԿ) գտնվելով մարտական հենակետում, հակառակորդի կողմից ստացել է հրազենային մահացու վիրավորում որովայնի շրջանում:
Ա.Հայրապետյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է ժամը 12:30: Կատարվում է հետաքննություն:

  • Տարածել