ՀՀ պաշտպանության նախարարը շարունակում է հանդիպումները ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմի հետ
19 Մայիսի, 2008 00:00
Շարունակելով ծանոթացման հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ, հետագա գործունեության իրականացման համար խնդիրներ առաջադրելու նպատակով ս.թ. մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ ՊՆ տեղեկատվության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, մարտական պատրաստության վարչությունների և ֆիզպատրաստության բաժնի անձնակազմերի հետ:Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց անձնակազմերին, այնուհետև ստորաբաժանումների պետերը ներկայացրեցին իրենց ենթականերին:
Անդրադառնալով վերոնշյալ ստորաբաժանումների գործունեությանը` Ս.Օհանյանը փաստեց զինծառայողների մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստվածության, ինչպես նաև զինված ուժերում բարեփոխումների իրականացման կարևորությունը:
Նախարարը հանձնարարականներ տվեց` ուղղված համակարգում վերոնշյալ գործընթացների մակարդակի բարձրացմանն ու իրականացմանը, հասարակության մեջ զինծառայողի պահվածքին, ինչպես նաև զինվորական համազգեստը կրելու կանոնների խիստ պահպանմանը զինված ուժերում:
Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն մաղթեց անձնակազմին` հատագա ծառայության մեջ:
Այնուհետև, անձնակազմի հետ ծանոթանալու նպատակով նախարարն այցելեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչություն, որտեղ ՀՀ ՊՆ ՌՈ վարչության պետ, գեներալ-մայոր Վ.Գասպարյանը զեկուցեց նախարարին այսօր զորքերում գրանցված դեպքերի և պատահարների վերաբերյալ: Զեկույցից հետո Ս.Օհանյանը ողջունեց անձնակազմին, որից հետո ստորաբաժանման ղեկավարը մեկ առ մեկ ներկայացրեց իր ենթականերին:
Անդրադառնալով ստորաբաժանման հետագա գործունեությանը` նախարարը կարևորեց վերջինիս աշխատանքում անաչառության սկզբունքի պահպանումը, հանձնարարականներ տվեց` ուղղված զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, զինծառայող-քաղաքացի փոխհարաբերությանը, ինչպես նաև զինվորական համազգեստը կրելու կանոնների խիստ պահպանմանը զինված ուժերում:
Հանդիպման վերջում նախարար Ս.Օհանյանը հաջողություն մաղթեց անձնակազմին:

Հայերեն
English
Русский