Կայացավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստը

20 Մայիսի, 2008 00:00
Ս.թ մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Նիստի սկզբում Ս.Օհանյանը ողջունեց հանձնաժողովի անդամներին` հավաստիացնելով, որ հանձնաժողովը հետայսու ևս կշարունակի արդյունավետ աշխատանքը: Նիստի ընթացքում լսեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանի զեկույցը` Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Որոշում կայացվեց, որ հանձնաժողովը այսուհետ նիստ կգումարի յուրաքանչյուր եռամսյակ: Նախարար Ս.Օհանյանը հավելեց, որ առաջիկայում հանդիպելու է անհայտ կորածների հարազատների հետ: Քննարկվեցին նաև Ադրբեջանի համանուն հանձնաժողովի հետ փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հնարավոր ուղիները: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստն ավարտեց եզրափակիչ խոսքով` հանձնարարականներ տալով հանձնաժողովի անդամներին:
  • Տարածել