ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
22 Մայիսի, 2008 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 23-ին ժամը 14:00 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ կհանդիպի ուսանողների և համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպումը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գլխավոր մասնաշենքում:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է: