…
10 Հունիսի, 2008 00:00Ս.թ. հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել` մասնակցելու ս.թ. հունիսի 12-ին Կոսովոյի գործողություններին մասնակից երկրների ձևաչափով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարվելիք Հյուսիս-ատլանտյան խորհրդի պաշտպանության նախարարների նիստին:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա ինչպես իր գործընկերների, այնպես էլ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: