ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին փոխանցվեց ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետի շնորհավորական ուղերձը

10 Հունիսի, 2008 00:00
Ս.թ. հունիսի 10 –ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլին` վերջինիս խնդրանքով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ռազմական համագործակցության ներկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Գնդապետ Բ.Համզեիլը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովին փոխանցեց ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի շնորհավորական ուղերձը:
  • Տարածել