Դժբախտ պատահար
12 Հունիսի, 2008 00:00Ս.թ. հունիսի 11-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Սերյոժա Արտակի Շահբազյանը (ծնված` 1989թ., 2007թ. 2-րդ զորակոչ, Գավառի ԶԿ), ՎԱԶ-21010 մակնիշի 01 ՍՍ 677 պետհամարանիշի ավտոմեքենայով, բարձր արագությամբ երթևեկելու պատճառով, Երևան-Սևան ավտոմայրուղու 24-րդ կմ-ին բախվել է ծառին, որի հետևանքով տեղում մահացել է: Վթարի հետևանքով մահացել են նաև վերջինիս` մեքենայում գտնվող մորաքույրը` Հ.Ռ.Հովհաննիսյանը և մորաքրոջ ամուսինը` Լ.Ս.Բաղդասարյանը, իսկ վերջիններիս երկու դուստրերը ծանր վիճակում տեղափոխվել են Երևանի 3-րդ մասի մանկական հիվանդանոց:
Ժամկետային զինծառայող, շարքային Սերյոժա Արտակի Շահբազյանը նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում ինքնակամ լքել էր զորամասը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն: