ՄՐՑՈՒՅԹ

3 Հուլիսի, 2008 00:00
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ) հայտարարում է մրցույթ Ինստիտուտի վերլուծական կենտրոնում գիտնական վերլուծաբանի թափուր պաշտոնների զբաղեցման համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղա­քացիները, որոնք տիրապետում են հայերենին և առնվազն երկու օտար լեզվի ու բավարարում են հետևյալ պահանջներին. ունեն գիտական աստիճան (գիտությունների դոկտոր, PhD, գիտությունների թեկնածու) կամ բարձ­րա­գույն մասնագի­տական կրթություն` մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ, մասնագիտացած են տարածաշրջանի երկրներից (Իրան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն) կամ միջազգային կազմակերպություններից (ԱՊՀ, ՀԱՊԿ, Եվրամիություն, ՆԱՏՕ) որևէ մեկի կամ տարածաշրջանային գործընթացների (էներգետիկ, ինտեգրման և այլն) ուղղությամբ, ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ունեն ընտրված ուղղությամբ գիտական հրապարակումներ (մենագրություններ, հոդվածներ): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս. թ. հուլիսի 15-ը ՀՀ ՊՆ ԱՌՀԻ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. դիմում (ձևը կարելի է ստանալ այստեղ  կամ անմիջականորեն ԱՌՀԻ-ից). 2. անձնագրի և սոցիալական քարտի պատճենները. 3. գիտական աստիճանը կամ բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող պետական նմուշի դիպլոմի (վկայականի) և/կամ արտասահմանյան ուսումնական հաստատությունից ստացված, Հայաստանի Հանրապետությունում վավեր գիտական աստիճանի շնորհման մասին վկայականի և/կամ ավարտական փաստաթղթի պատճենները. 4. գիտական հրապարակումները (ներկայացնել տպածո տեսքով). 5. ինքնակենսագրություն (ռեզյումե)` հայերեն և անգլերեն լեզուներով. 6. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք, կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին. 7. զինվորական գրքույկի պատճենը (զինապարտ լինելու դեպքում). 8. 4 լուսանկար` 3x4 չափի: 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրի­նակների հետ, որոնք, համեմատվելուց և իսկությունը հաստատելուց հետո, վերադարձվում են: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժ. 11:00 – 16:00` բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում` Երևան, Կ. Ուլնեցու 56/6 հասցեով: Նշված թափուր պաշտոնների նկարագրին կարելի է ծանոթանալ այստեղ Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները կտեղեկացվեն մինչև ս. թ. հուլիսի 21-ը: Տեղեկատու հեռախոսներ` (010) 28-73-21 կամ 23-29-71:
  • Տարածել