…
17 Հունիսի, 2008 00:00
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն այսօր հանդիպեց ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին երկու երկրների պաշտպանական ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
Կողմերն անդրադարձան նաև հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական համագործակցության խնդիրներին, ինչպես նաև այս բնագավառներում ձեռքբերումներին:
Երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպում-առանձնազրույցին զուգահեռ տեղի ունեցավ նաև հանդիպում պատվիրակությունների կազմով, որի ընթացքում, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, քննարկվեցին երկկողմ ռազմական համագործակցության խնդիրներ: