Ս.ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՌԴ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՀԵՏ

18 Հունիսի, 2008 00:00
Ս.թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի հետ` ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով:

Հանդիպման սկզբում Ն.Մակարովը ողջունեց և շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհավորեց վերջինիս` ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնին նշանակվելու առթիվ` հույս հայտնելով, որ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերը, հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, քննարկեցին հայ-ռուսական ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական համագործակցությանն առնչվող խնդիրներ` փաստելով ձեռքբերումներն այս ոլորտներում: Կողմերը քննարկեցին նաև Միացյալ ռազմական համակարգերի ստեղծմանն ու գործունեությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կազմակերպչական որոշ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը Ն.Մակարովին փոխանցեց նախորդ օրը ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների հայ ունկնդիրների հետ հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրները: Հանդիպման վերջում կողմերն անդրադարձան նաև ռազմական համագործակցության ներկա վիճակին` կարևորելով վերջինիս խորացման անհրաժեշտությունը:
  • Տարածել