ՍԱՀՄԱՆԻ ԽԱԽՏՈՒՄ

18 Հունիսի, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 17-ին, ժամը 07:45-ի սահմաններում աշխատել է Արտաշատի 6-րդ սահմանապահ ուղեկալի ազդանշանային համակարգը: Ժամը 07:45 նույն հատվածում հայտնաբերվել են սահմանախախտի ոտնահետքերը, սակայն որոնողական աշխատանքների արդյունքում ոչ ոք չի հայտնաբերվել:

Նույն օրը, ժամը 11:30 Թուրքիայի սահմանապահները հայտնել են, որ իրենց մոտ ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Արտաշատ քաղաքի բնակիչ Արսեն Ավագյանը (ծնված` 1971թ.):
  • Տարածել