Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների
8 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայց կկատարի Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությունն ապահովող զորամասեր և մարտական դիրքեր, մասնավորապես` ՀՀ Տավուշի մարզ (Իջևան):
Շրջայցին կմասնակցեն նաև ՀՀ Կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի գլխավորությամբ:
Նախարարը և Կառավարության մյուս անդամները տեղում կծանոթանան մարտական հերթապահության իրականացման, ինչպես նաև զինծառայողների` զինծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող խնդիրներին:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ինչպես զինվորների, այնպես էլ սահմանամերձ գյուղերի ազգաբնակչության հետ:
Նախարարի այցը զորամասեր լուսաբանել կարող են ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ցուցակագրվելու համար զանգահարել 28 26 30:
Ցուցակագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ Տավուշի մարզ (Իջևան) տեղափոխելու համար նախատեսված ավտոբուսը կմեկնի ս.թ. հուլիսի 12-ին, ժամը 08:00` Ալ.Թամանյանի արձանի մոտից: