Ս.Օհանյանն ընդունեց դեսպան Ա.Կասպրչիկին
10 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանն իր մտահոգությունը հայտնեց դեսպանին` վերջին շրջանում Արդբեջանի կողմից արդեն երկրորդ մոնիտորինգի խափանման առնչությամբ:
Հաշվի առնելով Ա.Կասպրչիկի` օրերս Բաքու կատարելիք այցի հանգամանքը, Ս.Օհանյանը դեսպանին տեղեկացրեց վերջերս Բիշքեկում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունների` այն է` երկու երկրների զինված ուժերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցման, ինչպես նաև անհայտ կորած ազատամարտիկների և Ադրբեջանում գտնվող հայ գերիներին երադարձնելու մասին:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի, նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ, կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը: