Դժբախտ պատահար
11 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 11-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ճամբարակ-Սևան ավտոճանապարհի` Աղբերդ գյուղի հատվածում միմյանց են բախվել Ճամբարակում տեղակայված զորամասի ենթասպա Արմեն Կամոյի Այունցին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի 62 ՕՏ 321 պետհամարանիշի և քաղաքացի Ալեքսանդր Կոլյայի Մինասյանին պատկանող «ՕՊԵԼ» մակնիշի 12 ՕՍ 710 պետհամարանիշի (տաքսի) ավտոմեքենաները, որի հետևանքով ՎԱԶ-2106 մակնիշի վարորդ, ենթասպա Ա.Կ.Այունցը (ծնված` 1977թ.) և ուղևոր, քաղաքացի Ժիրայր Յուրայի Երիցյանը (ծնված` 1981թ.), ինչպես նաև «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Կ.Մինասյանը (ծնված` 1959թ.) և նույն մեքենայի ուղևոր, վերոնշյալ զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Գագիկի Տոնոյանը (ծնված` 1990թ., 2008թ. 1-ին զորակոչ, Արաբկիրի ԶԿ), մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Սևանի քաղաքային հիվանդանոց:
Ենթասպա Ա.Կ.Այունցը և ժամկետային զինծառայող, շարքային Գ.Գ.Տոնոյանը նույն օրը, ժամը 1900-ի սահմաններում ինքնակամ լքել էին զորամասը:
Վերջիններիս առողջական վիճակը ծանր է:
Փաստի առթիվ ՀՀ Սևանի կայազորային քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: