Հրազենային վնասվածք
13 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 13-ին, ժամը 09:40-ի սահմաններում, Վայքում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Բորիսի Հարությունյանը (ծնված` 1989թ., 2007թ. 2-րդ զորակոչ, Կապանի ԶԿ), մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այնուհետև` Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի վերակենդանացման բաժին:
Ա.Հարությունյանի առողջական վիճակը կայուն ծանր է:
Ա.Հարությունյանի առողջական վիճակը կայուն ծանր է: