Հայ խաղաղապահների հերթական հերթափոխը
24 Հուլիսի, 2008 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 24-ին Իրաք մեկնեց հայ խաղաղապահների հերթական` 8-րդ հերթափոխը:
Հիշեցնենք, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զորախումբն Իրաքում գործում է Լեհաստանի գլխավորած Կենտրոն-Հարավ բազմազգ դիվիզիայի հրամանատարության ենթակայությամբ: