Առաջին սպայական կոչման հանդիսավոր շնորհում

28 Հուլիսի, 2008 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 30-ին, ժամը 10:00 Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի կունենա Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտի` 2008թ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական և «լեյտենանտ» առաջին սպայական կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսավոր արարողությունից հետո կմեկնարկի շրջանավարտների` վիճակահանությամբ պաշտոնների նշանակման գործընթացը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն ազատ է:
  • Տարածել