Հաղորդագրություն մամուլի համար
6 Օգոստոսի, 2008 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 11-ին, ժամը 10:00-ին Հայկ նահապետի արձանի մոտ (Գայի պողոտա) տեղի կունենա բռնակալ Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի և Հայոց Բուն տոմարի 4500 ամյակին նվիրված միջոցառում, որին կմասնակցի ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:
Նույն օրը, ժամը 10:30, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ծաղկեպսակ կդնի Երևանի Ազատության պուրակում (Գայի պողոտա` Հայկ նահապետի արձանի հարևանությամբ) Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին կանգնեցված հուշակոթող-խաչքարին:
Վերոնշյալ միջոցառումները կարող են լուսաբանել ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված, ինչպես նաև զանգվածային այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: