ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

13 Հոկտեմբերի, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` ս.թ. հոկտեմբերի 15-ին կայանալիք հերթական նիստին:

Նիստի ընթացքում ԱՊՀ պաշտպանության նախարարները կամփոփեն ԱՊՀ կանոնադրական մարմինների` 2008թ. գործունեության արդյունքները, ինչպես նաև կստորագրեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2009թ.-ի պլանը:
  • Տարածել