Սեմինար-քննարկումներ Երևանում
10 Հոկտեմբերի, 2008 00:00Ս.թ. հոկտեմբերի 10-ին Երևանի «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ ռազմավարական հետազոտությունների Ջորջ Մարշալ կենտրոնի ամենամյա սեմինար-քննարկում` «Հնգօրյա պատերազմը Վրաստանում և դրա ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Մարի Յովանովիչը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինը, ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ք.գ.դ., գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը, Ջ.Մարշալ կենտրոնի շրջանավարտներ, ներկայացուցիչներ և այլն:
Միջոցառման սկզբում ՀՀ ՊՆ ԱՌՀԻ պետ, ք.գ.դ., գեներալ-մայոր Հ.Քոթանջյանին շնորհվեց «Ջ.Մարշալ կենտրոնի ամսվա շրջանավարտ» հավաստագիր, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Ջ.Մարշալ կենտրոնի հայաստանյան շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Գ.Նովիկովան:
Ապա զեկույցներ կարդացին Ջ.Մարշալ կենտրոնի եվրասիական անվտանգության ուսումնասիրությունների պրոֆեսոր, դոկտոր Գրեգորի Գլիզոնը և ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ք.գ.դ., գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը, ինչինև հաջորդեցին քննարկումներ վերոնշյալ թեմայի շուրջ: