ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

6 Հոկտեմբերի, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Երևանի Զվարթնոց օդանավակայանում` ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի մասնակցությամբ տեղի կունենա Իրաքի կայունացման ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի վերջին հերթափոխի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` զանգահարելով 010 28 26 30 կամ 091 40 42 33 հեռախոսահամարով: Ցուցակագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին Զվարթնոց օդանավակայան տեղափոխող ավտոբուսը կմեկնի ս.թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 09:00` Ալ.Թամանյանի արձանի մոտից:
  • Տարածել