Ս.Օհանյանն ընդունեց գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերին

19 Հոկտեմբերի, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարաշածրջանային ցամաքային զորքերի բաղադրիչ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց պատվիրակության անդամներին` նշելով, որ պաշտպանության և անվտանգության բնագավառում Հայաստանը որդեգրել է բոլոր շահագրգիռ երկրների հետ համագործակցություն զարգացնելու հստակ ուղեգիծ: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը խոսեց անցկացվող զորավարժությունների կարևորության մասին, որոնք գործընկեր երկրների հետ փոխգործունակության միջոցներից են: Ապա նախարարը շնորհակալություն հայտնեց պատվիրակությանը` ի դեմս Ռ.Քաթերի` ՀՀ զինված ուժերի փոխգործունակության կատարելագործմանը նպաստելու համար, ինչը կնպաստի նաև Հայաստանի` խաղաղարար գործողություններին արդյունավետ մասնակցությանը և միջազգային անվտանգության ասպարեզում իր մասնաբաժնի ստանձնմանը: Հանդիպման ավարտին Ռ.Քաթերն իր գոհունակությունը հայտնեց Ս.Օհանյանին` կատարված աշխատանքների համար: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց հյուրերին, ապա անդրադարձավ իրականացվող պաշտպանական բարեփոխումներին` մասնավորապես ռազմական կրթությանն առնչվող խնդիրներին: Նախարարը նշեց նաև, որ բարեփոխումների ոլորտում առաջնային է լինելու Պաշտպանության ռազմավարական վերանայումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև անցկացվող զորավարժություններին` փաստելով, որ դրանք, ի վերջո, մեկ նպատակ են հետապնդում` տարածաշրջանային համագործակցության խթանում: Հանդիպման ավարտին Ս.Օհանյանը հավելեց նաև, որ Իրաքից հայկական խաղաղապահ զորախմբի դուրս բերումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի. այս քայլին նպաստել է Իրաքի իշխանությունների հայտարարությունն առ այն, որ իրենք ի վիճակի են վերահսկել իրադրությունը երկրում:
  • Տարածել