Հաղորդագրություն մամուլի համար
24 Հոկտեմբերի, 2008 00:00Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կոսովո` հանդիպելու բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ:
Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա հունական գումարտակի հրամանատարության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Գուեսիպե Գայի հետ:
Ս.թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: