Ի լրումն

24 Հոկտեմբերի, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 26-ից 30-ը ԱՄՆ Հարվարդի համալսարանի կողմից իրականացվող Սևծովյան անվտանգության ծրագրի տարածաշրջանային ամենամյա համաժողովը կանցկացվի ըստ հետևյալ ժամանակացույցի.

ս.թ. հոկտեմբերի 27-ին` ժ. 09:30- աշխատաժողովի բացման արարողություն Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի Պիկասսո սրահում, որին կհաջորդեն ելույթներ և քննարկումներ վերոնշյալ թեմայի շրջանակներում` մինչև 17:00, ս.թ. հոկտեմբերի 28-ին` ժ. 09:30- ից մինչև 16:00 աշխատաժողովը կշարունակի իր աշխատանքները Պիկասո սրահում, որից հետո` ժ.16:00-ից 18:30 աշխատաժողովի մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ զեկույցով հանդես կգա ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ք.գ.դ., գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը, ապա` այց ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր: Աշխատաժողովի աշխատանքները լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն ազատ է:
  • Տարածել