Դժբախտ պատահար
4 Նոյեմբերի, 2008 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 4-ին, ժամը 14-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերին պատկանող ՄԻ-24 ռազմական ուղղաթիռը Երևանի Էրեբունի օդանավակայանում ուսումնա-մարզական պլանային հերթական թռիչքի պատրաստվելիս շրջվել է և վթարի ենթարկվել, ինչի արդյունքում զոհվել է այդ պահին թռիչքուղու վրա գտնվող օդաչու, կապիտան Արշակ Գագիկի Ներսիսյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով ցավակցում է կապիտան Ա.Ներսիսյանի հարազատներին և մտերիմներին: