ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է
7 Նոյեմբերի, 2008 00:00Համաձայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների միջև պայմանավորվածության, ՌԴ իրավապահների կողմից Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուժերով ս.թ. նոյեմբերի 8-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան էքստրադիցիայի կենթարկվեն ռազմական հետախուզման մեջ գտնվող նախկին 2 ժամկետային զինծառայողներ:
Նշված կալանավորների ժամանումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխող միկրոավտոբուսը կմեկնի Ալ.Թամանյանի արձանի մոտից` ս.թ. նոյեմբերի 8-ին, ժ.16:00: