…
11 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը` Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հրավերով, երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Թբիլիսի:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի Հանրապետության վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլու, պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու, արտաքին գործերի նախարար Եկատերինա Տկեշելաշվիլու, Խորհրդարանի` պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գեորգի Տարգամաձեի հետ:
Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դնելու Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության և միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին, ապա և` «Սվետիցխովելի» տաճար:
Իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատանը պատվիկրակությունը հանդիպում կունենա Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գ.Սիլվանյանի հետ:
Ս.թ. նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: