Ս.Օհանյանի այցը Թբիլիսի
13 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը` Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հրավերով, երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Թբիլիսի:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Վրաստանի Հանրապետության վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլու, պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Եկատերինա Տկեշելաշվիլու հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հնարավոր երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Ս.թ. նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Հայաստան: