Ս.Օհանյանն ընդունեց միջազգային խորհրդատվական խմբին
13 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց պաշտպանության ռազմավարական վերանայմանն աջակցող միջազգային խորհրդատվական խմբին:
Հանդիպման սկզբում նախարարը ողջունեց հյուրերին` նշելով, որ համագործակցությունն այսօր շարունակվում է այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է պաշտպանության ռազմավարական վերանայումը:
Հանդիպման ընթացքում նախարարը փաստեց վերոնշյալ խորհրդատվական խմբի աշխատանքների կարևորությունը, քանի որ պաշտպանության ռազմավարական վերանայում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:
Ապա Ս.Օհանյանը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն արդեն մեկնարկել է ծրագրի առաջին փուլը, այն է` անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատում:
Նախարարը կարևորեց նաև շահագրգիռ գերատեսչությունների կողմից համատեղ և փոխհամաձայնեցված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպման վերջում Ս.Օհանյանը հույս հայտնեց, որ միջգերատեսչական հանձնաժողովին կհաջողվի աշխատանքների ավարտին ստեղծել մի փաստաթուղթ, որը հիմք կծառայի երկարաժամկետ պաշտպանական պլաններ կազմելու համար` նպաստելով պաշտպանության ոլորտի բարեփոխումների հետագա ընթացքը ճիշտ ուղղորդելուն: