ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է
14 Նոյեմբերի, 2008 00:00ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտական դպրոցը հայտարարում է ընդունելություն:
Սերժանտական դպրոցը գործում է 2007թ.-ից` Արմավիրում տեղակայված ուսումնական բրիգադի հենքի վրա, որտեղ պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ` ՀՀ ԶՈՒ տարբեր տորաբաժանումներում ծառայելու համար:
Ուսման տևողությունը 4 ամիս է, որի ընթացքում կուրսանտները կստանան դրամական ապահովում` ամսական 75.000 դրամի չափով, իսկ ուսման ավարտից հետո զորքերում ծառայության ընթացքում` 160.000 դրամ աշխատավարձ: Ծառայության ընթացքում սերժանտները կօգտվեն զինծառայողներին տրվող արտոնություններից, այդ թվում` նրանց և նրանց ընտանիքի անդամների անվճար բուժսպասարկում ՊՆ բուժհաստատություններում, իսկ ծառայության վայրում վարձակալված բնակարանի վարձը կփոխհատուցի պաշտպանության նախարարությունը:
Սերժանտական դպրոցի դասընթացներին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիները: Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում: