ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

21 Նոյեմբերի, 2008 00:00
Ի պատասխան «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի` ս.թ. նոյեմբերի 21-ի 805-րդ համարում տեղ գտած հրապարակման, թե իբր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը մոտ ժամանակներս կազատվի զբաղեցրած պաշտոնից, և, որ վերջինիս և ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ որոշվել է Յու.Խաչատուրովին պաշտոնանկ անել` հնարավոր բախումներից խուսափելու համար, նաև, որ այդ պաշտոնում հնարավոր է նրան փոխարինի ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գարիկ Գաբրիելյանը, ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

  • Տարածել