ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
5 Դեկտեմբերի, 2008 00:00Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը անցկացնելու է քննություն քննչական վարչության (ՀՀ ՊՆ ՔՎ), կայազորների քննչական բաժիններում և բաժանմունքում քննիչների թափուր հաստիքների համալրման համար:
Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բավարարում են ՙԶինվորական ծառայություն անցնելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները. ստացել են բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան Հայաստանի Հանրապետությունում կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով:
Քննությանը մասնակցելու համար քննիչի թեկնածուն մինչև 2008թ. դեկտեմբերի 12-ը ներառյալ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն (հասցեն` ք.Երևան, Բագրևանդի 5) է ներկայացնում.
1. գրավոր դիմում (տրվում է քննական հանձնաժողովի նախագահի անունով` նշելով քննիչի այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին),
2. քննիչի պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող պետական նմուշի դիպլոմի և/կամ օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունից ստացված, Հայաստանի Հանրապետությունում վավերական ճանաչված ավարտական փաստաթղթի պատճենները),
3. զինվորական գրքույկի պատճենը,
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
5. ինքնակենսագրություն (ձեռագիր),
6. աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը, կամ տեղեկանք աշխատանքային գործունեության վերաբերյալ,
7. 2 գունավոր լուսանկար` 3x4 չափի:
2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացվեն բնօրինակների հետ միասին, որոնք, համեմատվելուց և իսկությունը հաստատելուց հետո վերադարձվում են:
Քննության մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:
Քննիչի թեկնածուին հնարավորություն է ընձեռվում քննությունից առնվազն 10 օր առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին, որը կտեղադրվի ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային կայքում:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր` ժ. 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Քննության վայրի, օրվա, ժամի, անցկացման կարգի և ծրագիր-հարցաշարի մասին թեկնածուները կարող են տեղեկանալ ՀՀ ՊՆ ինտերնետային կայքից` ս.թ. դեկտեմբերի 10-ից:
Տեղեկատու հեռախոս` 29 46 99: