ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ` Երևանում
25 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, ինչի առթիվ ս.թ. նոյեմբերի 27-ին Երևան կժամանեն ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունները:
Ս.թ. նոյեմբերի 28-ին, ժամը 08:50 ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիրում կկայանա լիագումար նիստ` ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ:
Իսկ ժամը 10:00 տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների մամլո ասուլիս, որից հետո ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարները կլուսանկարվեն ՀԱՊԿ անդամ-պետությունների պետական դրոշների ներքո:
Միջոցառումները լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` զանգահարելով 29 46 99 կամ 091 40 42 33 հեռախոսահամարներով:
Ցուցակագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի Ալ.Թամանյանի արձանի մոտից` ժամը 08:20: