Հաղորդագրություն մամուլի համար
15 Դեկտեմբերի, 2008 00:00
Ս.թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի նախագիծը, համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների բոլոր առաջարկություններն ու վիճահարույց հարցերը:
Հանձնաժողովը որոշում կայացրեց փաստաթուղթը խմբագրել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը:
Հայերեն
English
Русский