Հաղորդագրություն մամուլի համար

18 Դեկտեմբերի, 2008 00:00
Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության համատեղ միջոցառումներին նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում կամփոփվեն 2008թ. ընթացքում կատարված համատեղ աշխատանքները և կծրագրվեն 2009թ. անելիքները:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ Կառավարության անդամներ, փոխնախարարներ, զինղեկներ, դպրոցի տնօրեններ: Երկու գերատեսչությունների համատեղ աշխատանքների ընթացքում աչքի ընկած լավագույն աշխատակիցները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` զանգահարելով 29 46 99 կամ 091 40 42 33 հեռախոսահամարներով: Ցուցակագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի Ալ.Թամանյանի արձանի մոտից` ժամը 10:00:
  • Տարածել