Հարգանքի տուրք` Եռաբլուրում
31 Դեկտեմբերի, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 31-ին, ՀՀ զինված ուժերի ողջ բարձրագույն սպայակազմը` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատության համար նահատակված հայորդիների հիշատակին:
Սպայակազմը ծաղիկներ դրեց Զորավար Անդրանիկի և սպարապետ Վ.Սարգսյանի շիրիմներին, ինչպես նաև արցախյան գոյամարտի ընթացքում զոհված քաջերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: