
Այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին ուղեկցում էին նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, որոնք պաշտպանական հենակետում զրուցեցին զինվորների և սպաների հետ, լսեցին նրանց խնդիրները, ծանոթացան զինվորական ծառայության պայմաններին:
Այցի ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինծառայողներին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` շնորհակալություն հայտնելով վերջիններիս աչալուրջ ծառայություն իրականացնելու համար: