Հաղորդագրություն մամուլի համար
10 Հունվարի, 2009 00:00
Հանդիպման նպատակն էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գիտակրթական և հասարակական շրջանակների ներգրավումը, մասնավորապես` ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի մշակման ընթացքում հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ գիտական-հասարակական ներուժի օգտագործումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների վերաբերյալ ստացված առաջարկություններն ու դիտարկումները: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, շեշտելով քննարկվող հարցերի համազգային բնույթը և այդ համատեքստում նման ձևաչափով հանդիպման կարևորությունը, նշեց, որ ներկայացվող տեսակետներն անպայմանորեն հաշվի կառնվեն պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ մշակվող փաստաթղթերում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համատեղ աշխատանքը պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլերում:
