ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23 Հունվարի, 2009 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 27-ին, ժամը 17:00 Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ-համերգ:

Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել ՀՀ Նախագահի` հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունում` զանգահարելով 52 53 92 հեռախոսահամարով:
  • Տարածել