
Ս.թ. հունվարի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հ.Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայակազմի` ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի առթիվ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: