Այսուհետ` հատուկ նշանակության բրիգադ
2 Փետրվարի, 2009 00:00Ս.թ. փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելեց Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ հատուկ նշանակության` այլևս բրիգադ:
Ինչպես միշտ, այս անգամ էլ նախարարի ուշադրության կենտրոնում էին զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:
Ս.Օհանյանը շրջեց զորանոցում, ծանոթացավ զինծառայողների զորանոցային պայմաններին, ստուգեց դասացուցակների առկայությունը, ինչպես նաև վերջիններիս համաձայն անցկացվող պարապմունքների և միջոցառումների ցանկը:
Ապա նախարարը զորամասի շարահրապարակում անձնակազմի առջև հանդես եկավ ելույթով, որի ընթացքում ողջունեց զինծառայողներին, շնորհավորեց վերջիններիս` ՀՀ բանակի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ` իր խոսքում կարևորելով հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը զինված ուժերում:
Նախարարն իր խոսքում նշեց նաև, որ զինանձնակազմը մշտապես պետք է ունենա մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Միջոցառումն ավարտվեց շարահրապարակում անձնակազմի հանդիսավոր քայլերթով, որից հետո Ս.Օհանյանը եղավ զորամասի պահակատանը, ծանոթացավ պահակային ծառայության իրականացման պայմաններին: Նախարարը զրուցեց նաև պահակային ծառայություն իրականացնող զինվորների հետ, և ֆունկցիոնալ պարտականությունները լավագույնս իմացող զինվորներից մեկին, որպես խրախուսանք, նվիրեց ՀՀ զինված ուժերի խորհրդանիշով ժամացույց:
Այնուհետև Ս.Օհանյանը ներկա եղավ զորամասի սպայակազմի հետ ակումբում կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում վերջիններիս հետ զրուցեց ծառայողական խնդիրների շուրջ: